2012-ին արտերկրում Հայաստանի դեսպանատների պահպանման համար կատարվող ծախսերը կավելանան 11 տոկոսով. դրանք կկազմեն 6,6 մլրդ դրամ: Այս մասին, այսօր` նոյեմբերի 3-ին, ԱԺ-ում բյուջետային լսումների ժամանակ հայտարարել է ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը:

ԱԳՆ-ի ընդհանուր ֆինանսավորումը կկազմի 9,5 մլրդ դրամ (շուրջ 25 մլն դոլար):

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ դեսպանատներին հատկացվող գումարների ավելացումը պայմանավորված է Լիտվայում եւ Դանիայում ՀՀ դեսպանատներ բացելու փաստով: Բացի այդ, Մոսկվայում, Փարիզում, Լոս-Անջելեսում եւ Բեյրութում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչություններում կբացվեն սփյուռքի հետ աշխատանքների գծով քարտուղարի հաստիքներ:

Հայաստանի կողմից միջազգային կառույցների անդամակցության վճարների համար կհատկացվի 1,3 մլրդ դրամ: