Գրեթե ամբողջ Գերմանիայում փետրվարի 2-ին ընթանում են քաղաքային հասարակական տրանսպորտի աշխատողների գործադուլներ։ Գործադուլին մասնակցում են ավտոբուսների, տրամվայների և մետրոյի վարորդները։ Գործադուլը տեղի է ունենում բոլոր դաշնային նահանգներում՝ բացառությամբ Բավարիայի։ Ver.di արհմիության տվյալներով՝ խոշոր քաղաքներից բողոքի ակցիա չի անցկացվում Աախենում և Մանհայմ-Հայդելբերգ-Լյուդվիգսհաֆեն շրջանում։

Սաարլանդի ամենափոքր դաշնային նահանգում գործադուլը սկսվել է նախորդ օրը։ Բողոքի ակցիաները հիմնականում կավարտվեն փետրվարի 3-ի գիշերը։ Բավարիայում գործադուլ չկա, քանի որ այս դաշնային նահանգում ներկայումս սակագնի փոփոխության վերաբերյալ բանակցություններ չեն ընթանում։

Արհմիությունը պահանջում է իր 90 հազար անդամների աշխատավարձերի բարձրացում՝ Գերմանիայում ավելացող գնաճի ն ֆոնին։ Բրանդենբուրգում գործադուլավորները պահանջում են աշխատավարձի 20 տոկոսով բարձրացրում, բայց ամսական 650 եվրոյից ոչ պակաս։

Բացի աշխատավարձերից, Ver.di-ն պահանջում է ավելի կարճ աշխատանքային ժամեր հասարակական տրանսպորտի վարորդների համար, հանգստի ավելի շատ ընդմիջումներ հերթափոխի միջև և համապատասխան ֆինանսական բոնուսով ավելի երկար արձակուրդներ։

Արհմիությունում ընդգծում են, որ Գերմանիայում նման բարելավումներն ավելի գրավիչ կդարձնեն հասարակական տրանսպորտի վարորդների աշխատանքը և կօգնեն նվազեցնել անձնակազմի պակասը։