Հունաստանի Պորտո Կարաս քաղաքում Երեւանի ժամանակով 17:00-ին մեկնարկում է շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը: Աշխարհի թիմային չեմպիոն Հայաստանը մասնակցում է Լեւոն Արոնյան, Սերգեյ Մովսիսյան, Վլադիմիր Հակոբյան, Գաբրիել Սարգսյան, Ռոբերտ Հովհաննիսյան չեմպիոնական կազմով: Գլխավոր մարզիչն է Արշակ Պետրոսյանը:
Կանանց հավաքականում ընդգրկվել են Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը, Մարիա Կուրսովան եւ Նելլի Աղինյանը: Գլխավոր մարզիչն է Արթուր Չիբուխչյանը:
Հայաստանի հավաքականներն ունեն չորրորդ վարկանիշը:
Առաջին տուրում տղամարդկանց Հայաստանի հավաքականի մրցակիցն է Ավստրիան: Լեւոն Արոնյանն առաջին տուրը բաց կթողնի:
Կանանց Հայաստանի թիմը կմրցի չեխերի հետ:




























