Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը և նրա գործընկեր Յուլիա Շվանհոլցը, ով իրենից մոտ 20 տարով փոքր է, ամուսնացել են, հայտնում է DPA-ն։
Հարսանիքը տեղի է ունեցել մի քանի շաբաթ առաջ, ասել է Գերմանիայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը։
63-ամյա նախարարը և նրա քաղաքագետ կինը երկուսն էլ իշխող սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամներ են և մի քանի անգամ միասին են հայտնվել հանրության առաջ:
Ավելի քան մեկ տարի առաջ Պաշտպանության նախարարության ղեկավարի պաշտոնը ստանձնելուց հետո Պիստորիուսը սոցհարցումների համաձայն արագ դարձավ Գերմանիայում ամենահայտնի քաղաքական գործիչը:





























