Նիգերիայի հյուսիս-արևելյան Բորնո նահանգում առնվազն չորս ոստիկան է սպանվել` ենթադրյալ իսլամիստ ապստամբների հետ փոխհրաձգության հետևանքով, հայտնում է AP-ն՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը:

Բորնոն ավելի քան մեկ տասնամյակ եղել է «Բոկո Հարամ» ապստամբների և նրանից բաժանված «Արևմտյան Աֆրիկայի նահանգի իսլամիստական ​​պետություն»(ISWAP) խմբավորման կենտրոնը երկրի հյուսիս-արևելքում։

Բորնո նահանգի ոստիկանության խոսնակ Նահում Դասո Քենեթը հայտնել է, որ ուրբաթ գիշեր զինված անձինք հարձակվել են Նգանզայ տեղական ինքնակառավարման շրջանի Գաջիրամ քաղաքի վրա, որը նահանգի մայրաքաղաք Մայդուգուրիից մոտ 82 կմ (82 կիլոմետր) է:

«Մեր մարդիկ նրանց հետ փոխհրաձգության մեջ են մտել և կանխել ահաբեկիչների մուտքը քաղաք ու հետ մղել հարձակումը։ Ցավոք, չորս ոստիկանները ծանր գին են վճարել»,- ասել է Քենեթը՝ հավելելով, որ հանգստությունը վերադարձել է քաղաք:

Հայտնի է, որ ISWAP զինյալները գործում են Նգանզայում, որտեղ նրանք հարձակումներ են իրականացնում անվտանգության ուժերի և տեղի բնակիչների վրա: