Հունաստանում 78-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել մանկահասակ թոռնուհու նկատմամբ սեռական ոտնձգությունների համար, հայտնում է Kathimerini-ն։

Մեղադրյալը կանգնել է դատախազի առաջ։ Նշվում է, որ մեղադրյալը սկսել է բռնաբարել թոռնուհուն 9 տարեկանից։

Ոստիկանությունը կասկածյալին ձերբակալել է  Կերացինի քաղաքում ուրբաթ օրը։

Աղջիկն այժմ 15 տարեկան է։