Ֆրանսիայի նոր արտգործնախարար Ստեֆան Սեժուրնեն ժամանել է Եգիպտոս,  որպես երկրի արտաքին գործերի նախարար իր առաջին մերձավորարևելյան շրջագայության սկզբում, որի ընթացքում  առաջիկա օրերին նա կայցելի նաև Հորդանան, Իսրայել և Լիբանան, հայտնում է AFP-ն։

X-ի իր միկրոբլոգում Սեժուրնեն նշել է, որ տեղեկացրել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ-Սիսիին՝  «Գազայում մարդասիրական հրադադար հաստատելու և երկու պետությունների համակեցության հիման վրա բանակցությունները վերսկսելու» Ֆրանսիայի ցանկության մասին: