Թուրքական հետախուզության ղեկավար Իբրահիմ Կալընը Քաթարում հանդիպել է պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի հետ, գրում է Daily Sabah-ը։

Թուրքական լրատվամիջոցը, վկայակոչելով իր աղբյուրները, հայտնում է, որ կողմերը Դոհայում քննարկել են Գազայի վերջին իրադարձությունների, գերիների փոխանակման, հրադադարի և շրջափակման դադարեցման ուղիների հետ կապված հարցեր։

Հանդիպմանը քննարկվել է նաև Գազայի հատված մարդասիրական օգնություն հասցնելու հարցը։

Ընդգծվել է նաև Երուսաղեմում մայրաքաղաք ունեցող անկախ Պաղեստին պետության ստեղծման կարևորությունը՝ որպես տարածաշրջանում կայունության հիմք։