Կանադան պատժամիջոցներ կկիրառի իսրայելցի վերաբնակիչների նկատմամբ, որոնք բռնություն են հրահրում Արևմտյան ափին, ինչպես նաև պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման առաջնորդների դեմ, ասել է արտգործնախարար Մելանի Ժոլին։
«Մենք ակտիվորեն աշխատում ենք դրա վրա, - Ուկրաինայից Canadian Broadcasting հեռարձակողին է ասել Ժոլին:- Ես համոզված եմ, որ մինչ ես Ուկրաինայում եմ, աշխատանք է տարվում Օտտավայում, և ես անհամբեր սպասում եմ մոտալուտ հայտարարությանը»:
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ուրբաթ հայտարարել էր, որ քննարկում է Արևմտյան ափի ծայրահեղական վերաբնակիչների դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցը:
Նախկինում ԱՄՆ-ն նույնպես պատժամիջոցներ էր սահմանել իսրայելցի վերաբնակիչների դեմ։





























