Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին գործուղման է ուղարկում: NEWS.am-ը տեղեկացավ, որ համապատասխան հրամանագիրը Փաշինյանն այսօր է ստորագրել:
«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշումը՝
- Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Ջոն Սինանյանին 2024 թվականի փետրվարի 5-17-ը ներառյալ գործուղել Ավստրալիայի Միություն (Սիդնեյ՝ փետրվարի 5-12-ը, Մելբուռն՝ փետրվարի 12-14-ը) և Նոր Զելանդիա (Օքլենդ՝ փետրվարի 14-17-ը)՝ տեղի հայ համայնքների ներկայացուցիչների և հայազգի տարբեր անհատների հետ հանդիպում-քննարկումներ անցկացնելու նպատակով:
- Զարեհ Ջոն Սինանյանի՝ Ավստրալիայի Միություն և Նոր Զելանդիա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի «Հայաստան-Սփյուռք գործակցության» ծրագրի «Աշխատանք սփյուռքի համայնքներում» միջոցառման արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին
- Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարին՝ գործուղումից վերադառնալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունները ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն»,-ասվում է որոշման մեջ։





























