Բրիտանական թագավորական ընտանիքի անդամ արքայազն Հարրին շուտով ԱՄՆ-ից տուն կթռչի՝ այցելելու իր հորը՝ Չարլզ III-ին, ում մոտ քաղցկեղ են ախտորոշել։ Այս մասին գրում են բրիտանական լրատվամիջոցները:

Նշվում է,որ արքայազն Հարրին արդեն հեռախոսով խոսել է հոր հետ։ Նրանք քննարկել են  Չարլզ III-ին տրված ախտորոշումը։

Նշենք, որ Չարլզ III-ն արդեն սկսել է բուժման կուրսը։ Բուժման տեւողության ընթացքում բժիշկների խորհրդով նա կհրաժարվի հանրային պարտականությունների կատարումից։