Գյուղատնտեսության ոլորտի համար ՀՀ 2012 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսվել է հատկացնել 3.9 մլրդ դրամ, որը 2011 թ. մակարդակը գերազանցում է 11.8 տոկոսով: Այդ մասին այսօր` նոյեմբերի 4-ին Ազգային Ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը: Նշենք, որ 2011 թ. պետական բյուջեով նախատեսված էր 3.5 մլրդ դրամ:

Ըստ Պ. Սաֆարյանի` գյուղատնտեսության ֆինանսավորումը կիրականացվի բացառապես ընթացիկ ծախսերի գծով, կապիտած ծախսեր չեն ֆինանսավորվում:

Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի խոսքով`գյուղատնտեսական ծրագրերի մի մասը հանդիսանում են աջակցություն գյուղացիական տնտեսություններին` սերմերի, անասունների սերմնավորման, գյուղատնտեսական տեխնիկայի ձեռքբերման միջոցով: