Ջրային պետական կոմիտեի միջոցով իրականացվող ծրագրերի բյուջետային ֆինանսավորումը 2012 թ. կնվազի, Ազգային Ժողովում ընթացող բյուջետային քննարկումների ընթացքում տեղեկացրեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը: 2011 թ. 7.8 մլրդ դրամի համեմատ 2012 թ. այդ հատկացումները կկազմեն 7.1 մլրդ դրամ: Կրճատումներն իրականացվել են 2 հիմնական ուղղություններով` ջրօգտագործողների սուբսիդիաների կրճատում եւ ջրօգտագործման ու ջրահաեռացման համակարգերի նորոգում:
Պատգամավոր Վահագն Մախսուդյանի (Բարգավաճ Հայաստան) տեղեկացմամբ`Հայաստանում 160 հազ. հա գյուղատնտեսական հողատարածք չի մշակվում, որը ընդհանուրի 30 տոկոսն է:
Նրա այն հարցին, թե արդյոք սուբսիդավորվող ջրի ծավալում հաշվի է առնվե՞լ այդ 160 հազ. հեկտարը, ֆինանսների փոխնախարարը բացասական պատասխան տվեց; Ըստ Պ. Սաֆարյանի` բյուջեն ոչ թե սուբսիդավորում, այլ աջակցություն է ցուցաբերում ջուրօգտագործողներին, իսկ բաց թողնվող ջրի քանակն ու ահրաժեշտ ֆինանսավորումը հաշվարկվել է խորհրդատվական ընկերության աջակցությամբ: «Մեծ դավթար է. կտամ, կծանոթանաք»,- պատգամավորին առաջարկեց ֆինանսների փոխնախարարը:
Իսկ ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանի մեկնաբանմամբ` քննարկվում են նոր ներդրումներ ներգրավելու հնարավորությունները, քանի որ բյուջեի հնարավորությունները սահմանափակ են:




























