Միլանի հարձակվող Անտոնիո Կասանոն այսօր, նոյեմբերի 4-ին սրտի վիրահատություն է տարել: Նա ունեցել է սրտի արատ, որի մասին միայն այս շաբաթ են իմացել, երբ Ռոմայի հետ խաղում նա կորցրել էր գիտակցությունը եւ հոսպիտալացվել էր իշեմիկ ինսուլտով:
Միլանի Մաջորե հիվանդանոցում Կասանոյին վիրահատել է պրոֆեսո Մարիո Կարմինատին: Վիրահատությունն անցել է նախատեսածի համաձայն եւ տեւել է 30 րոպե:
Ակնկալվում է, որ ֆուտբոլիստը կկարողանա շարունակել կարիերան, սական խաղադաշտ վերադառնալ նա ի վիճակի կլինի վեց ամսից ոչ շուտ, հաղորդում է Football Italia-ն:




























