ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մեկնում է Իրան, որոշումը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Գրիգորյանը կմեկնի Թեհրան՝ մասնակցելու Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 18-րդ նիստին։

Պատվիրակության կազմում ընդգրկված է 15 մարդ, այդ թվում ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը, Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը, Էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարարներ Հակոբ Վարդանյանը, Արմեն Սիմոնյանը և Քրիստինե Ղալեչյանը։