Թերթը գրում է, որ ԱԺ պատգամավոր Վահե Էնֆիաջյանը նամակներ է գրել պետական բուհերի ռեկտորներին եւ խնդրել ներկայացնել սոցիալապես անապահով եւ բարձր առաջադիմություն ունեցող ուսանողների ցանկը, որոնց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը տալու է անվանական կրթաթոշակ: «Սակայն բուհերի ռեկտորները չեն շտապում պատասխանել  Էնֆիաջյանին: Մեր տեղեկություններով`կրթության եւ գիտության նախարարությունից ռեկտորներին հասկացրել են, որ եթե «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը ցանկանում է անվանական կրթաթոշակ տալ ուսանողներին, պետք է դիմի նախարարությանը, քանի որ այդպես է կարգը: Բայց երեւի ԲՀԿ-ական պատգամավորը չի ցանկանում դիմել ՀՀԿ-ական նախարարին»,- գրում է «Հրապարակ»-ը: