Երուսաղեմի հայկական եկեղեցու հոգեւորականները գանգատվում են ուլտրա-ուղղափառ հրեաների հետապնդումներից:

Արդեն սովորական երեւույթ է այն, որ երիտասարդ հրեաները Հին Երուսաղեմի փողոցներում թքում եւ անեծքներ են ուղղում քրիստոնյա հոգեւորականների հասցեին, գրում է «Haaretz»-ը:

Հոգեւորականները հիմնականում արհամարհում են նման պահվածքը, բայց երբեմն չեն դիմանում: Երուսաղեմի դատարանը մերժել էր հայ ուսանողի դեմ ուղղված մեղադրական եզրակացությունը, որը հարվածել էր ուղղափառ հրեային իր վրա թքելու համար, գրում է թերթը: Հայ հոգեւորականները վստահեցնում են, որ հարձակումների եւ անարգանքների են ենթարկվում բոլոր հոգեւորականները` անկախ տարիքից եւ աստիճանից:

Չնայած բազմաթիվ բողոքներին, ոստիկանությունը սովորաբար չի գտնում մեղավորներին:

 Ուղղափառ հրեաներից գանգատվում են նաեւ հունական պատրիարքարանի հոգեւորականները` վստահեցնելով, որ բազմիցս Երուսաղեմի փողոցներում թքել են իրենց վրա: