Շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 3-րդ տուրում ոչ ոքի` 2:2 խաղալով անգլիացիների հետ` տղամարդկանց Հայաստանի հավաքականը 3 միավորով բաժանում է 14-ից 26-րդ տեղերը: Մրցաշարային աղյուսակը 6-ական միավորով գլխավորում են Ադրբեջանի եւ Իսպանիայի հավաքականները: 3-րդ տուրում Ադրբեջանը 3:1 հաշվով հաղթեց Հունաստանին, իսկ Իսպանիան նույն հաշվով առավելության հասավ Ռումինիայի նկատմամբ:

Կանանց առաջնության 3-րդ տուրում Հայաստանի հավաքականը 2,5:1,5 հաշվով առավելության հասավ գերմանացիների նկատմամբ եւ 5 միավորով զբաղեցնում է 4-րդ տեղը: Մրցաշարային աղյուսակը գլխավորում են երեքական հաղթանակ տարած Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Վրաստանի թիմերը:

4-րդ տուրում տղամարդկանց Հայաստանի հավաքականը կմրցի խորվաթների, կանանց Հայաստանի հավաքականը` վրացիների հետ: