Թուրքիայի ներքին գործերի նախարարության հրամանագրով 15 նահանգների ոստիկանապետեր հետ են կանչվել Անկարա։

Թուրքական Zaman-ի փոխանցմամբ՝  հետ կանչված ոստիկանապետերի մի մասին աշխատանքը շարունակելու համար նոր նահանգ են ուղարկել։ Անկարա են կանչվել Իզմիրի, Թեքիրթադի, Կարսի, Մուշի, Բուրսայի եւ այլ նահանգների ոստիկանապետեր։

Ստամբուլի փոխոստիկանապետ, «Էրգենեկոն» եւ «Մեծ մուրճ» հեղաշրջման գործերով պատասխանատու Թուֆան Էրգյուդերը նշանակվել է քրդաբնակ Հաքքարի նահանգի ոստիկանապետ։