ԲՐԻԿՍ-ի (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան եւ Հարավաֆրիկյան հանրապետություն) երկրները պատրաստ են մասնակցություն ցուցաբերել եվրազոնայի իրադրության կայունացման գործում, այդ թվում վարկերի հատկացման ճանապարհով: Այդ մասին այսօր հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Գիտենք, որ ԵՄ պետությունները կցանկանային այլ երկրներ եւս ընդգրկել կայունացման գործընթացում: Այդ թեման, ինչպես նաեւ ԵՄ առանձին երկրներին հնարավոր ֆինանսական ռեսուրսների հատկացման հարցը քննարկվել է օրերս, երբ ԲՐԻԿՍ-ի անդամ պետությունները հանդիպել են «20-յակի» գագաթաժողովի «շրջանակներում»,-ասել է նախարարը:

Նա նաեւ ընդգծել է, որ նման հավանականությունն առկա է. «Մեր երկրները պատրաստ են լինելու մասնակցել ընդհանուր գործողություններին, այդ թվում վարկերի հատկացմանը այն օղակներով, որոնք գոյություն ունեն ԱՄՀ-ում»: