Ադրբեջանում զինվորի՝ Հայաստանի սահմանն անցնելը բացատրել են աննպաստ եղանակային պայմաններով։
«Փետրվարի 28-ի առավոտյան ադրբեջանական բանակի զինվոր Ռուսլան Էլդենիզ օղլու Փանահովը, Լաչինի շրջանում դիրքից դիրք անցնելիս, մոլորվել է եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով»,- տեղեկացրել է APA-ն՝ փոխանցելով Ադրբեջանի ՊՆ տեղեկությունը։ Դրանում նշվել է, որ որոնողական միջոցառումները շարունակվում են։
Մինչդեռ, Հայաստանի ԱԱԾ-ն տեղեկացրել է ադրբեջանցի զինծառայողին բռնելու մասին, որը հատել է սահմանը Տեղ գյուղի ուղղությամբ։ Գյուղի բնակիչները տեղեկացնում են երկու զինծառայողի մասին, մեկը բռնվել է, երկրորդին հաջողվել է փախչել։ Երկրորդ զինծառայողի մասին Ադրբեջանում չեն խոսում։





























