Ստոկհոլմում կայացած մասնավոր երեկույթից հետո ծեծկռտուք է եղել, որի ընթացքում ծեծի է ենթարկվել Շվեդիայի վարչապետ Ֆրեդրիկ Ռեյնֆելդտի որդին:
Վեճը սկսվել է երեկույթի ժամանակ, իսկ երբ վարչապետի որդին լքել է այն, նրա ետեւից հասել են քաղաքի հրապարակներից մեկում ու շշով հարվածել նրա գլխին, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Դեռահասը կորցրել է գիտակցությունը, բայց հարձակվողները շարունակել են ծեծել նրան, մինչ հասել է մերձակա սրճարանի պահապանը:
Ոստիկանները տուժածին տեղափոխել են հիվանդանոց եւ զանգահարել ծնողներին: կասկածյալներից երկուսին ձերբակալել են, հետաքննություն է ընթանում:
Հաղորդվում է, որ սա վարչապետի որդուն ծեծեի ենթարկելու առաջին դեպքը չէ, սակայն ոստիկանությունը նրան դեռ թիկնազոր չի տրամադրել:




























