Հայաստանի ոստիկանապետ, գեներալ լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը լուրջ վերադասավորումներ է իրականացրել ոստիկանական համակարգում:
Հայաստանի ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը NEWS.am-ին հայտնեց, որ ոստիկանապետի հրամանով ոստիկանության գնդապետ Արմեն Գաբուզյանը ազատվել է ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետի պաշտոնից եւ նշանակվել է կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության առաջին վարչության (միգրացիայի) պետ: Ներքին անվտանգության վարչության պետ է նշանակվել Արմեն Հակոբյանը, ով մինչ այդ աշխատում էր Հատուկ քննչական ծառայությունում:
Ոստիկանապետի հրամաններով աշխատանքից ազատվել եւ կադրերի ռեզերվ են տեղափոխվել Ճանապարհային ոստիկանության 1-ին հաշվառման քննական բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Մարգարյանը, Ճանապարհային ոստիկանության Երեւան քաղաքի 2-րդ հաշվառման քննական բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Մանվել Մամիկոնյանը, ոստիկանության տնտեսական վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Գրիշա Մարտիրոսյանը:
Ոստիկանության տնտեսական վարչության պետ է նշանակվել Ռազմիկ Խանզրադյանը, ՃՈ Երեւան քաղաքի 2-րդ հաշվառման քննական բաժնի պետ` Արմեն Դավթյանը:




























