Դիարբեքիրի ծանր հանցագործությունների գծով 7-րդ դատարանն ընդունել է Դիարբեքիրի հանրապետական դատախազության կողմից Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրի դեմ կազմված մեղադրական զեկույցը։

Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ դատախազության կազմած մեղադրական զեկույցում Օսման Բայդեմիրի համար պահանջվում է 28 տարվա ազատազրկում՝ 3 տարբեր միջոցառումների մասնակցելու համար։

Բայդեմիրը մեղադրվում է՝ «ահաբեկչական կազմակերպության համար քարզչություն անել» եւ «ահաբեկչական կառույցի անդամ չլինելով հանդերձ կառույցի անունից հանցանք գործել» հոդվածներով։

Նշվում է, որ մեղադրականի հիմք են հանդիսացել, որ Բայդեմիրը 2011-ի մայիսի 4-ին մասնակցել է թուրքական զինուժի կողմից սպանված 4 քուրդ զինյալների թաղման արարողությանը, մասնակցել է հիշյալ սպանված քուրդ զինյալների համար կազմակերպված քայլերթին եւ մասնակցել Օջալանի՝ Քենիայից Թուրքիա բերվելու օրվան նվիրված մի միջոցառման։