Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Ջիդայում հանդիպման ժամանակ իր իրանցի գործընկեր Հոսեյն Ամիր Աբդոլլահյանին բողոքել է Հայաստանի սպառազինության վերաբերյալ։
Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, Բայրամովն ասել է, որ «Հայաստանի կողմից տարածաշրջան երրորդ երկրներ ներգրավեու փաստը չեն ծառայում խաղաղությանը և կայունությանը, սպառնալիք են խաղաղ գործընթացի համար»:
Նրա խոսքով, «որոշ պետությունների կողմից Հայաստանին զինելու ջանքերը վտանգ են ներկայացնում խաղաղ գործընթացի համար»։
Հանդիպմանը մտքերի փոխանակություն է տեղի ունեցել երկու երկրների համագործակցության օրակարգային այլ երկկողմ և տարածաշրջանային հարցերի շուրջ։





























