Թբիլիսիում, նոյեմբերի 9-ին, կայանալու է Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի տրանսպորտի նախարարների հանդիպումը: Այդ մասին, նոյեմբերի 8-ին, հայտարարել է Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը` Վրաստանի էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Վերա Կոբալիայի հետ մամուլի ասուլիսում:
Նրա խոսքով, կայանալու է Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի տրանսպորտի նախարարների հանդիպումը Համաշխարհային բանկի եւ այլ ֆինանսական կառույցների ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում կողմերից յուրաքանչյուրը կներկայացնի ոլորտի զարգացման ծրագրերը, նաեւ ֆինանսավորման հարցերը:
Նա նաեւ նշել է, թե հանդիպումը կայանալու է Համաշխարհային բանկի նախաձեռնությամբ:




























