Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, նոյեմբերի 8-ին, այցելել է Գերմանիայի խորհրդարան (Բունդեսթագ), որտեղ հանդիպել է մի խումբ պատգամավորների եւ փորձագետների հետ:
ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերություններին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման եւ տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր:
Երկուստեք նշվել է փոխգործակցության խորացման շահագրգռվածության առկայությունը եւ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը:
Հանդիպմանը ներկա են եղել Գերմանիայում ՀՀ դեսպան Արմեն Մարտիրոսյանը, ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, Գերմանիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հարություն Գրիգորյանը:




























