Թուրքիայի մեծապես քրդաբնակ մոտ 15 նահանգներում Նովրուզի տոնակատարությունները սկսվել են։

Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»–ը, Ստամբուլի Յենիքափը հրապարակում ոստիկանների հսկողության ներքո տեղի է ունեցել Նովրուզի տոնակատարություն, որի ավարտին մասնակիցների մի մասը ձերբակալվել է։

Ոստիկանությունը ձերբակալությունների ժամանակ ուժ է կիրառել նաեւ լրագրողների նկատմամբ։

Նշենք, որ Թուրքիայում Նովրուզը նշում են քրդերը։