ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից տարվող բանակցությունների արդյունքում Իրանի Իսլամական Հանրապետությունը վերականգնել է երկրի տարածքով Հայաստանից խոշոր եղջերավոր կենդանիների տարանցիկ փոխադրումը:

ՍԱՏՄ-ից NEWS.am-ին հայտնում են, որ կենդանիները պետք է անցնեն Իրանի տարածքով՝ առանց կանգառի կամ բեռնաթափման իրավունքի։

Տարանցիկ փոխադրման պայմաններին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ Տեսչական մարմնի պաշտոնական կայքում՝ snund.am, հետևյալ հղումով: