Հանրապետության հրապարակում սպասվող հանրահավաքին ընդառաջ մեծ թվով ոստիկանական ուժեր են կենտրոնացվել Երևանի տարբեր հատվածներում։

Օրինակ՝ ոստիկաններ են բերվել Փաշինյանի կեցավայրի, Երևանի քաղաքապետարանի հատվածներում, Հանրապետության հրապարակում։ Նշենք, որ այսօր՝ 16։00-ին Հանրապետության հրապարակում սպասվում է Բագրատ Սրբազանի առաջնորդած հանրահավաքը։