Բաղրամյան-Արմավիր ճանապարհի 8-րդ կմ-ին, նոյեմբերի 21-ին, ժամը 19.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին եւ շրջվել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարորդը եւ 2 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: