Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Ֆլորիդայի իր նստավայրում հանդիպել է ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի հետ։ Այս մասին Օրբանը հայտնել է X սոցիալական ցանցում հուլիսի 12-ի գիշերը։
«Համաշխարհային առաքելություն 5.0. Ինձ համար մեծ պատիվ էր այսօր այցելել Նախագահ Դոնալդ Թրամփին Մար-ա-Լագոյում: Մենք քննարկել ենք խաղաղության հաստատման ուղիները։ Օրվա լավ լուրը՝ նա լուծելու է այս խնդիրը»։ - ասել է Հունգարիայի վարչապետը։
Դոնալդ Թրամփը իր Truth social սոցիալական ցանցի միջոցով շնորհակալություն է հայտնել Օրբանին հանդիպման համար։ «Պետք է խաղաղություն լինի և շուտով: Չափազանց շատ մարդիկ են զոհվել պատերազմում, որը երբեք չպետք է սկսվեր»։ - ասել է Թրամփը։
Օրբանի խոսնակը Թրամփի Մար-ա-Լագոյի նստավայրն անվանել է Հունգարիայի վարչապետի «խաղաղապահ առաքելության հաջորդ կանգառը», գրում է Reuters-ը։ Օրբանն ու Թրամփը քննարկել են «խաղաղության հնարավորությունները», ասել է խոսնակը:




























