Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը ռուս ձեռնարկատեր, «Սաֆմար» Group-ի հիմնադիր Միխայիլ Գուցերիյովին հորդորել է իր պատվին հուշարձանի փոխարեն հանրապետությունում սոցիալական հաստատություն կառուցել, հայտնել է РИА Новости-ն։
«Ես ու Միխայիլն իրար շատ լավ ենք ճանաչում, մեր վերջին զրույցը ռեստորանում էր, և նա ինձ նման խորհուրդ տվեց՝ շատ դժվար պաշտոն ունեք, եթե երեք ամիս էլ դիմանաք, Ձեզ կարելի է հուշարձան կանգնեցնել։ Դիմացա, ողջ մնացի։ Մեզ հուշարձան պետք չէ, հանրապետությունում գոնե մեզ համար ինչ-որ հաստատություն կառուցեք»,- ծիծաղելով ասել է Կադիրովը Գրոզնիում Կովկասյան ներդրումային ֆորումի «Մեծ Կովկաս. ծովից ծով» լիագումար նիստում։
Գուցերիյովն ի պատասխան պատմել է, նշելով, որ ինքը Ռամզան Կադիրովի հոր՝ Չեչնիայի առաջին նախագահ Ախմաթ Կադիրովի հետ «Գրոզնի եկած առաջիններից մեկն է և հանրապետությունում 18 միլիոն դոլարով դպրոց և հիվանդանոց է կառուցել։
«Գիտեմ։ Ես ողջ եմ, ուրեմն հուշարձանի փոխարեն... Մտածե՛ք»,- հավելել է Կադիրովը։





























