Թաիլանդի ոստիկանությունը հետաքննում է վեց օտարերկրացիների մահը, որոնց մարմինները հայտնաբերվել են երեքշաբթի Բանգկոկի բարձրակարգ հյուրանոցներից մեկի համարում։  Որոնվում են նաև միջադեպին առնչվող յոթերորդ անձինք, հայտնել է Reuters-ը։

Վիետնամական ծագումով վեց զոհերը, որոնցից երկուսն ունեին ԱՄՆ անձնագրեր, տարբեր ժամերի ՝ շաբաթ և կիրակի ժամանելուց հետո տեղավորվել են Բանգկոկի Grand Hyatt Erawan հյուրանոցում, լրագրողներին հայտնել է ոստիկանության խոսնակ Թիթի Սաենգսավանգը:

Երեք տղամարդուց և երեք կանանցից բաղկացած խումբը տեղափոխվել է տարբեր սենյակներ, սակայն նրանց մարմինները հայտնաբերվել են նույն սենյակում, որտեղ պայքարի հետքեր չեն եղել։

«Դա ինքնավնասում չէ, այլ ինչ-որ բան մահվան պատճառ է դարձել», - ասել է Թիթին՝ հավելելով, որ ոստիկանությունը որոնում է խմբին առնվող յոթերորդ անձին։

Երեքշաբթի ուշ երեկոյան հյուրանոց այցելած բարձրաստիճան ոստիկանների հետ, Թաիլանդի վարչապետ Սրեթհա Թհավիսինը հրամայել է արագ հետաքննություն անցկացնել։