Արևելյան Եվրոպայում տեղակայված նեոնացիստական ​​ծայրահեղական խմբավորման առաջնորդին մեղադրանք է առաջադրվել դավադրություն կազմակերպելու համար, երբ վերջինս հանցակիցին Սանտա Կլաուսի համազգեստ է հագցրել և ստիպել նրան  Նյու Յորքում հրեա երեխաներին թունավոր կոնֆետներ բաժանել՝ ահաբեկչություն սերմանելու նպատակով, հայտնել է Associated Press-ը:

Վրաստանի 21-ամյա քաղաքացի Միխեիլ Չխիկվիշվիլիին մեղադրանք է առաջադրվել չորս հոդվածով, դրանց թվում՝ ատելության հողի վրա հանցագործությունների և զանգվածային բռնության ակտերի հրահրելու համար, ասված է ԱՄՆ արդարադատության նախարարության հայտարարության մեջ։

Դեռևս հայտնի չէ՝ նա փաստաբան ունի՞։ «Տարբեր մականուններով, դրանց թվում՝ «Հրամանատար մսագործ» հանդես եկող Չխիկվիշվիլիի գլխավորած «Մարդասպան մոլագարների պաշտամունքը», ըստ դատախազների, միջազգային ծայրահեղական խմբավորում է, որը հավատարիմ է «նեոնացիստական ​​աքսելերացիոնիստական ​​գաղափարախոսությանը և բռնություն է խթանում ընդդեմ ռասայական փոքրամասնությունների, հրեական համայնքիև այլ խմբերի, որոնց նա համարում է «անցանկալի», գրում են ամերիկյան լրատվամիջոցները։