Հայ-ադրբեջանական սահմանագոտու Իջեւան-Ղազախ հատվածում` Կայան գյուղի մերձակայքում, նոյեմբերի 29-ին տեղի է ունեցել ԵԱՀԿ հերթական դիտարկումը: NEWS.am-ին Հայաստանի ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, հայաստանյան հատվածից դիտարկմանը մասնակցել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի համակարգող Իմրե Պալատինուսը, դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը եւ Մարիուս Պուոձինուսը:

Դիտարկման ընթացքում Հայաստանում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ոտքով հատել են հայ-ադրբեջանական սահմանագիծը:

Մինչ դիտարկումը Տավուշի մարզպետարանում կայացած բրիֆինգի ընթացքում քննարկվել են հայ-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակը, հրադադարի ռեժիմի խախտումներին եւ ադրբեջանական դիպուկահարների գործողություններին վերաբերող հարցեր: 

Դիտարկումն անցել է առանց միջադեպերի: