Լիբանանի հնգակի նախկին վարչապետ Սալիմ Հոսը, որը զբաղեցրել է այդ պաշտոնը իր երկրի ժամանակակից պատմության ամենաբուռն տարիներին, կիրակի մահացել է 94 տարեկան հասակում, տեղեկացրել է ներկայիս վարչապետը, հաղորդում է AP-ն:
Վարչապետի պաշտոնակատար Նաջիբ Միքաթին Հոսին անվանել է «Լիբանանի խիղճը»։
Նա հավելել է, որ Հոսը «կյանքից հեռացավ ամենադժվար և նրբանկատ փուլում, երբ Լիբանանը խղճի կարիք ունի»։
«Հոսը ականավոր տնտեսագետ էր և օրինակ՝ իր փորձառության, էթիկայի և գիտելիքների շնորհիվ, - նշել է Միքաթին:- Նա իր բոլոր պատկերացումներից վեր էր դասում երկրի և քաղաքացիների շահերը»:
Հոսին հաճախ տեխնոկրատ էին անվանում և հարգում որպես հազվագյուտ պետական գործչի մի երկրում, որը նշանավորվում էր քաղաքական և միջկրոնական տարաձայնություններով։
1975-ից 1990 թվականները տևած 15-ամյա քաղաքացիական պատերազմի ընթացքում նա չորս ժամկետ զբաղեցրել է վարչապետի պաշտոնը։ Նրա պաշտոնավարման վերջին ժամկետը եղել է 1998-2000 թվականներին։





























