Գերմանիայի կառավարությունը երկարացրել է ռուսական «Роснефть»-ի տեղական ստորաբաժանումների արտաքին կառավարման ժամկետը մինչև հաջորդ տարվա մարտի 10-ը՝ Կատարին բաժնետոմսերի վաճառքի ակնկալիքով, հայտնել է Reuters-ը՝ հղում անելով Գերմանիայի էկոնոմիկայի նախարարությանը ։
Գերմանական «Роснефть»-ի ակտիվների ապագան, որոնք ներառում են PCK Schwedt նավթավերամշակման գործարանի 54,17% բաժնետոմսերը, դեռ պետք է որոշվի, երբ Բեռլինը ուկրաինական պատերազմի բռնկումից հետո փաստացի ստանձնեց դար վերահսկողությունը:
Պայմանագիրը, որով Գերմանիան ստանձնում է ձեռնարկությունների կառավարումը` սեփականության իրավունքը վերապահելով«Роснефть»-ին, արդեն երեք անգամ երկարաձգվել է՝ Schwedt-ին մատակարարումներ ապահովելու և «Роснефть»-ին բաժնետոմսի համար գնորդ գտնելուն ժամանակ տրամադրելու համար: Գերմանիայում «Роснефть»-ի գործունեությունը ներառում է նաև MiRo և Bayernoil նավթավերամշակման գործարանների բաժնետոմսերը:
Ռուսական լրատվամիջոցները Գերմանիայում «Роснефть»-ի բաժնետոմսերի արժեքը գնահատում են մոտավորապես 7 միլիարդ դոլար։
«Ռուսական «Роснефть» ընկերությունն այժմ վստահորեն հայտարարել է, որ Գերմանիայի «Роснефть»-ի վաճառքն ակտիվորեն ընթանում է, և որ այն պետք է ավարտվի մինչև տարեվերջ»,-ասված է նախարարության հաղորդագրության մեջ:
Ընկերությունը հավելել է, որ բաժնետոմսերի վաճառքն իրավական առումով ավելի ապահով և արագ կլիներ՝ նավթավերամշակման գործարաններում ներդրումներ կատարելու դեպքում, որոնցում ընկերությունը իր մասնաբաժինն ունի:




























