Ծաղկաձորում արդեն երկրորդ օրն է տեղի է ունենում  Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումը՝ «Ժամանակակից հանքարդյունաբերություն. մարտահրավերներ և հնարավորություններ. Հայաստանի ռեսուրսները՝ համաշխարհային տնտեսության համատեքստում» խորագրով:

Տեղի կունենան «Հայաստանի ընդերքօգտագործման և հանքահումքի վերամշակման հիմնախնդիրները» եւ «Պետություն-հանքարդյունաբերություն համագործակցությունը՝ ոլորտի արդյունավետ զարգացման համատեքստում» խորագրով պանելային քննարկումներ, կլինեն զեկույցներ, լրագրողական մրցույթի ամփոփում: