ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, ով օրերս ստանձնել է պաշտոնը, ժամանել է Կիև և հանդիպում է անցկացրել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, հայտնում են լրատվական գործակալությունները։

Զելենսկին ասել է, որ Ռյուտեի հետ քննարկել է իրավիճակը ճակատում և ուկրաինական «հաղթանակի ծրագիրը», որը վերջերս ներկայացվել է ԱՄՆ նախագահին և այլ ամերիկացի քաղաքական գործիչներին։

Նիդերլանդների նախկին վարչապետ Ռյուտեն ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ստանձնել է հոկտեմբերի 1-ին: