ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը նպատակահարմար չէր համարում Ուկրաինայի ֆինանսավորման շարունակումը եւ հանդես էր գալիս նրան 61 մլրդ դոլար ծավալով օգնության փաթեթի տրամադրման դեմ։ Բայց Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը համոզել է հանրապետականների շրջանում հեղինակություն վայելող նախկին նախագահին, որ Կիեւի աջակցության հավանությունը թույլ կտա միավորել կուսալցությունը, նշվել է ամերիկացի լրագրող Բոբ Վուդվորդի «Պատերազմ» գրքում, որը լույս է տեսել հոկտեմբերի 15-ին։
Լրագրողը նշել է, որ Ներկայացուցիչների պալատում Ուկրաինային օգնության հերթական փաթեթի հատկացման մասին օրինագծի քննարկման ֆոնին, որը հավանության է արժանացել ապրիլին, Թրամփը հայտարարում էր, որ Ուկրաինայի աջակցությունը «հարկատուների փողերի դատարկ վատնում է», քանի որ «Ուկրաինան կոռումպացված է, եւ Ռուսաստանի հաղթանակն անխուսափելի է»։ «Նախկին նախագահը չի տեսնում Ուկրաինայի ֆինանսավորման իմաստը»,- այսպիսի կարծիք է հայտնել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ, հանրապետական Մայք Ջոնսոնը նեղ շրջանակում, Թրամփի հետ բազմաթիվ զրույցներից հետո։ Սակայն արդյունքում Ջոնսոնին հաջողվել է համոզել նրան աջակցել օրինագծին՝ հղում կատարելով հանրապետականնների միասնականության պահպանման անհրաժեշտությանը Ներկայացուցիչների պալատում։ «Թրամփը շահ տեսավ իր համար եւ հանեց վետոն»,- գրել է Վուդվորդը։




























