Սպասվում է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այս շաբաթ կմեկնի Գերմանիա՝ հանդիպելու եվրոպացի առաջնորդների հետ՝ քննարկելու Ուկրաինային աջակցությունը, հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով ծրագրերին ծանոթ երեք արևմտյան պաշտոնյաների:

Նրանց տվյալներով՝ Գերմանիայում Բայդենը կհանդիպի Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։

Չորս երկրների ղեկավարները ծրագրել էին հանդիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ Գերմանիայի Ռամշտեյն ավիաբազայում, սակայն հանդիպումը չեղարկվեց այն բանից հետո, երբ Բայդենը հետաձգեց իր այցը ԱՄՆ՝ «Միլթոն» փոթորկի պատճառով։

Անցյալ շաբաթ Զելենսկին շրջագայել է եվրոպական մայրաքաղաքներով՝ այցելելով Լոնդոն, Փարիզ և Հռոմ, և այն ավարտել է Բեռլինում՝ Շոլցի հետ բանակցություններով, որից հետո Գերմանիայի կանցլերը խոստացել է լրացուցիչ 1,5 միլիարդ դոլար օգնություն հատկացնել Կիևին, հիշեցնում է CNN-ը։