Ուկրաինայի Գերագույն ռադան աջակցել է ռազմական դրության և ընդհանուր մոբիլիզացիայի երկարաձգմանը ևս 90 օրով։ Սա ռազմական դրության վերաբերյալ 13-րդ քվեարկությունն էր լայնամասշտաբ պատերազմի մեկնարկից ի վեր։ Այս մասին հայտնում է РБК-Украина-ն՝ հղում անելով ժողովրդական պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակի Telegram ալիքին։
Ըստ Ժելեզնյակի՝ քվեարկության ժամանակ 311 ժողովրդական պատգամավոր կողմ է քվեարկել թիվ 12151 օրինագծին՝ ռազմական դրության երկարաձգման մասին եւ իսկ 304 պատգամավոր կողմ է քվեարկել թիվ 12152 օրինագծին՝ ընդհանուր զորահավաքի ժամկետը երկարացնելու մասին:
Համընդհանուր զորահավաքը և ռազմական դրությունը երկարաձգվել են 2024 թվականի նոյեմբերի 10-ից մինչև 2025 թվականի փետրվարի 7-ը։





























