Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը X-ի իր միկրոբլոգում Կայա Կալասին շնորհավորել է ԵՄ-ում բարձր պաշտոններ ստանձնելու կապակցությամբ:

«Անկեղծ շնորհավորանքներս Կայա Կալասին՝ ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչի, նաև Եվրահանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում հաստատվելու առիթով:

Ակնկալում եմ Հայաստան-ԵՄ գործընկերության հետագա խորացմանն ուղղված  համատեղ աշխատանք և ընդլայնված համագործակցություն»,- գրել է Արարատ Միրզոյանը։