Արտգործնախարար Ժան-Նոել Բարոն հայտարարել է, որ Ֆրանսիայի դիվանագիտական ​​առաքելությունը 12 տարվա մեջ առաջին անգամ երեքշաբթի կայցելի Սիրիա՝ Դամասկոս։

«Սիրիա գործուղված չորս դիվանագետների նպատակն է լինելու «վերականգնել այնտեղ մեր ազդեցությունը»,-ըստ Europe 1-ի՝ պարզաբանել է նախարարը։

Նա հավելել է, որ նպատակը կլինի նաև «շփումներ հաստատել» նոր իշխանությունների հետ և հումանիտար մակարդակով «հասկանալ բնակչության հրատապ կարիքները»։