Brent նավթի գինը չափավոր իջնում է երեքշաբթի առավոտյան՝ պահպանելով բացասական դինամիկան Չինաստանից ստացվող վիճակագրական տվյալների հիման վրա։

Brent նավթի փետրվարյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում էժանացել են 0,09 դոլարով (0,12 տոկոս)՝ մեկ բարելը 73,82 դոլար։ Երկուշաբթի այդ պայմանագրերը էժանացել էին 0,58 դոլարով (0,8 տոկոս)՝ մեկ բարելը՝ 73,91 դոլար։

WTI-ի հունվարյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային աճուրդներում էժանացել են 0,13 դոլարով (0,18 տոկոս)՝ մեկ բարելը 70,58 դոլար։ Նախօրեին ֆյուչերսներն էժանացել էին 0,58 դոլարով (0,8 տոկոս)՝ մեկ բարելը 70,71 դոլար։