2025թ. ֆինանսական տարվա (սկսվել է հոկտեմբերի 1-ին) պաշտպանական բյուջեի նախագիծը 895 մլրդ դոլարի չափով երկուշաբթի անցել է ԱՄՆ Կոնգրեսի Սենատի ընթացակարգային քվեարկությունը, այն հավանության կարժանանա առաջիկա օրերին։ Նիստի հեռարձակումը վարել է C-SPAN հեռուստաալիքը։

«Հուսով եմ, որ մենք կկարողանանք հնարավորություն գտնել ընդունելու պաշտպանական բյուջեն արդեն երեքշաբթի»,- ասել է Սենատի դեմոկրատական մեծամասնության ղեկավար Չակ Շումերը (Նյու Յորքի նահանգ)։ Ընթացակարգային քվեարկության ընթացքում փաստաթղթին կողմ է արտահայտվել 83 սենատոր, 12-ը դեմ է արտահայտվել։ Սենատում անցնելու համար անհրաժեշտ է 60 սենատորների աջակցությունը ամփոփիչ քվեարկությունում։

Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել բյուջեի նախագծին դեկտեմբերի 11-ին։ Սպասվում է, որ Կոնգրեսի երկու պալատների կողմից նախագծի հաստատումից հետո այն կստորագրի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։

Նախագծի տեքստում՝ բաղկացած 1,8 հազար էջից, Պենտագոնի հանդեպ նորից ներառվել է «պայմանագրերի կնքման արգելքն այն անձանց հետ, ովքեր իրականացնում են գործողություններ հանածո վառելիքով, Ռուսաստանի Դաշնության կառավարության կամ ռուսական էներգետիկ հատվածի հետ»։ Վարչակազմը նաեւ արգելում է ՌԴ-ի հետ տեղեկություն փոխանակել, ինչպես պահանջում է ռուս-ամերիկյան պայմանագիրը ռազմավարական հարձակողական սպառազինությունների հետագա կրճատման եւ սահմանափակման միջոցների մասին։ Նախատեսված է այդ արգելքի բացառում, եթե պաշտպանության նախարարը կամ պետքարտուղարը տեղեկացնեն օրենսդիրներին այն մասին, որ «Ռուսաստանի Դաշնությունը Միացյալ Նահանգներին տրամադրում է նման տեղեկություն՝ պայմանագրի համապատասխան, կամ նման տեղեկությունների տրամադրումը ՌԴ-ին միակողմանի կարգով համապատասխանում է Միացյալ Նահանգների ազգային շահերին»։