ԱՄՆ կառավարությունն արտոնել է Եգիպտոսին ավելի քան 5 մլրդ դոլարի ռազմական սարքավորումների վաճառքը, որը դառնում է ավելի սերտ գործընկեր Գազայի հատվածում կարգավորման հարցում, տեղեկացրել է AFP-ն։

ԱՄՆ պետդեպարտամենտը Կոնգրեսին տեղեկացրել է, որ հավանություն է տվել 4,69 մլրդ դոլարի սարքավորումների վաճառքին 555 M1A1 Abrams ամերիկյան տանկերի, 630 մլն դոլարի Hellfire 2 183 հրթիռների եւ 30 մլն դոլարի զինամթերքների չափով։

«Վաճառքը կնպաստի Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությանը եւ ազգային անվտանգությանը՝ օգնելով ամրապնդել հիմնական երկրներից մեկիւ անվտանգությունը, որը ՆԱՏՕ դաշնակից չէ, եւ որը շարունակում է մնալ կարեւոր ռազմավարական գործընկեր Մերձավոր Արեւելքում»,- նշվել է հայտարարությունում։