Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ով հունվարի սկզբին հայտարարել էր, որ երկու հյուսիսկորեացի զինվորներ գտնվում են ուկրաինական գերության մեջ, նրանցից մեկի հետ նոր տեսանյութ է հրապարակել։

«Հյուսիսկորեացի գերեվարված զինվորների և Ուկրաինայի զինված ուժերի քննիչների միջև հաղորդակցության շարունակությունը»,- գրել է Զելենսկին՝ մեկնաբանելով տեսանյութը։ Նախկինում Ուկրաինայի իշխանություններն արդեն հրապարակել էին հարցաքննությունների կադրեր։

Տեսանյութում երկու բանտարկյալներից մեկը քննիչի հարցերին պատասխանում է կորեերեն՝ հիվանդանոցային մահճակալում չլինելով։

Զինվորներին ռուսական տարածք են տեղափոխել լաստանավով, այնուհետև գնացքով, ինչպես ասվում է տեսանյութում։

Զելենսկու խոսքով՝ Ռուսաստան ուղարկված ԿԺԴՀ զինվորականները գտնվում էին «լրիվ տեղեկատվական մեկուսացման մեջ», ինչը «հաստատվում է բանտարկյալների խոսքերով»։

Առաջին հարցաքննություններից հետո Ուկրաինայի իշխանությունները հայտարարեցին, որ ռազմագերիները չգիտեին, որ իրենց ուղարկում են Ուկրաինայի զինված ուժերի դեմ ռազմական գործողություններին մասնակցելու։

Ռուսական իշխանությունները չեն մեկնաբանել հյուսիսկորեական կոնտինգենտի ներգրավվածությունը, ԶԼՄ-ները հայտնել են, որ ԿԺԴՀ-ի զինվորականները կռվում են Կուրսկի շրջանում, որի մի մասը ուկրաինական զինված ուժերը գրավել են օգոստոսին։