Ներքաղաքական առումով 2025 թվականը կարևոր տարի է լինելու, մենք պետք է վճռական հարված հասցնենք մեր երկրում արմատականներին։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ հայտնում է «Новости Грузия»-ն։

«Մեր երկրում պետք է վերջ տալ ռադիկալիզմին և լիբերալ ֆաշիզմին։ Սա, անշուշտ, կարևոր է, որպեսզի երկիրը շարունակի իր անխոչընդոտ զարգացումը և հասնի իր առջև  դրված բոլոր ազգային նպատակներին»,- նշել է նա։